Արժույթի անհարկի փոխարկումները կարող են ավելի վնաս հասցնել. ԿԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հանձնարարեց անդրադառնալ արտարժույթի շուկայում տեղի ունեցող  իրադարձություններին: Վարչապետը նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց հաջորդ նիստի ժամանակ հանգամանորեն ներկայացնել հանրապետությունում առկա գնաճի տվյալները:

Ներսես Երիցյանը նշեց, որ դրսի շուկայում տեղի ունեցող շոկերը որոշակի լարվածություն են առաջացրել նաև Հայաստանում: ԿԲ փոխնախագահը ընդգծեց, որ իրենք հանդես են եկել հայտարարությամբ և կոչ արել զերծ մնալ սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, որոնք ոչ գիտակ մարդկանց կարող են ավելի վնաս պատճառել:

Ն. Երիցյանի խոսքով՝ ԿԲ պահուստները լիովին բավարար են արտարժույթի շուկայում տեղի ունեցած տատանումներին դիմակայելու համար:




Լրահոս