«Ալ Քաիդան» սպառնում է մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները սպառնում են մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդ Լյուկ Սոմերսին, եթե ԱՄՆ-ն չկատարի իրենց պահանջները. գրում է The Washington Post-ը:

Տեսագրությունում Սոմերսը խնդրում է ԱՄՆ-ի իշխանություններին՝ որևէ բան ձեռնարկել իրեն ազատ արձակելու համար. «Ես փնտրում եմ ցանկացած հնարավորություն, որը կօգնի ինձ դուրս պրծնել այս իրավիճակից: Ես, գտնվելով այստեղ, խնդրում եմ անել հնարավորը (ազատ արձակվելու համար): Շատ շնորհակալությո՛ւն»:

Գրոհայիններից մեկի խոսքով՝ եթե ԱՄՆ-ը երեք օրվա ընթացքում չկատարի «Ալ Քաիդայի» պահանջները, ապա պատանդին սարսափելի ճակատագիր է սպասվում: Նշվում է, որ հստակ պահանջներ տեսագրությունում չեն առաջադրվել:

Լյուկ Սոմերսը պատանդ է վերցվել 2013-ին Եմենի մայրաքաղաք Սանայում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ալ Քաիդայի» գրոհայինները տեսահոլովակ են տարածել, որում ցուցադրել են նաև ֆրանսիացի և նիդեռլանդացի պատանդների:




Լրահոս