
Չինաստանի Գուիլին քաղաքի փողոցներից մեկով վարորդն իր միկրոավտոբուսով երթևեկելիս հանկարծ հայտնվել է 2մ խորությամբ փոսում: Բարեբախտաբար նա ողջ է մնացել: Ավելի ուշ պարզվել է, որ ճանապարհի այդ հատվածում հորդառատ անձրևների հետեւանքով 6մ լայնությամբ եւ 2մ խորությաբ ճեղք է բացվել: “Կարծեցի թե երկրաշարժ է, հողը տակիցս անհետացավ: Պատահարից անհնար էր խուսափել”,- ասել է մեքենայի վարորդը, հավելելով, որ փողոցի այդ հատվածում նախազգուշացնող ցուցանակ չի եղել: