Հաստատվեց ՀՀ և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հաստատվեց 2013 թվականի հունիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:

ՀՀ Պաշտպանության նախարարը ներկայացրեց, որ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից:

Այդ մարմինները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, լիազորված են իրականացնելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի պատվերները, ու այն իրավաբանական անձանց կողմից, որոնք ունեն ռազմական նշանակության արտադրանք ներմուծելու և արտահանելու, տարանցիկ փոխադրում ու առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա:




Լրահոս