
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօրվա նիստում, ինչպես միշտ, օրիգինալ գտնվեց և կառավարության անդամներին հետաքրքիր ձևով դիմեց: Յուրաքանչյուր հարց ներկայացնելուց հետո նա կառավարության անդամներից հետաքրքրվում էր, թե արդյոք հարցեր կամ առարկություններ ունեն:
Հերթական հարցը ներկայացնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ում հարցի ներկայացումից հետո Հ. Աբրահամյանը հարցրեց. «Հիմա հարցը դո՞ւ ես ներկայացնում: Եթե «սխոդու» հարցեր ունեք, տվե՛ք»: