
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 30 ցուցարարի, ովքեր մասնակցում էին չորեքշաբթի երեկոյան շարունակվող խաղաղ ցույցերին: Դրանք ուղղված են Նյու-Յորքի Սթեյտեն-Այլենդ թաղամասում աֆրոամերիկացուն խեղդած ոստիկանին պատասխանատվության չենթարկելու որոշման դեմ:
Տեղի իրավապահները չեն պարզաբանել, թե որտեղ և ինչի համար են կատարվել ձերբակալությունները, սակայն լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակցիաներն անցնում են խաղաղ և կազմակերպված:
Ցուցարարների՝ 20-200 մարդուց բաղկացած խմբեր շարունակում են տեղաշարժվել Թայմս-Սքուեր հրապարակի շրջակայքում գտնվող տարբեր փողոցներով, տեղեկացնում է ТАСС-ը: