ՀՀՇ վարչության նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 8-ին տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության եւ հանրապետական խորհրդի համատեղ նիստ:
ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀՇ 17-րդ համագումարի հրավիրման ժամկետներն ու որոշում կայացրել համագումարն անցկացնել 2012թ. սեպտեմբերի երկրորդ կեսին: ՀՀՇ վարչության նիստում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն ու ստեղծված քաղաքական իրավիճակը: Քննարկվել է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀՇ-ի եւ Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության հարցը: ՀՀՇ վարչությունը որոշեց լիազորել տարածքային կառույցներին քննարկել ու վարչություն ներկայացնել առաջարկներ՝ թեկնածուների վերաբերյալ: Քննարկվել է նաեւ ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների մասնագիտական դասընթացներին ՀՀՇ անդամների մասնակցության կազմակերպումը:
ՀՀՇ լրատվական ծառայություն




Լրահոս