«Մինչև փող չտան, չենք աշխատելու» (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Նախագահական նստավայրի դիմաց շարունակում են բողոքը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները՝ պահանջելով անհիշելի ժամանակներից իրենց չվճարված աշխատավարձերը: Նրանց պայմանները փոխվել են. աշխատել այլևս չեն ուզում, միայն աշխատավարձի պարտքն են պահանջում:

Բողոքավորների ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց տպավորությամբ՝ մեր իշխանությունները չգիտեն՝ նման գործարան պետք է երկրին, թե՝ ոչ: Ուստի՝ երբ գա ժամանակը, որ իշխանության համար հստակ լինի «Նաիրիտ»-ի գոյության նպատակը, ճշտված լինեն իրենց աշխատանքային պայմանները, այդ ժամանակ էլ իրենք կմտածեն աշխատանքի վերադառնալու մասին:

Ի դեպ, այսօր հավաքվածների շարքերում հայտնվեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ներկայությունը պատճառաբանեց գործարանի աշխատակիցներին զորակցելու կապակցությամբ:

naxag

naxag5

naxagah

naxagahakan

naxagahakan2

naxagahakan3




Լրահոս