Քննչական կոմիտեին տարածքներ հանձնվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բարեկամության փողոցում գտնվող մանրէաբանական լաբորատորիայի մասնաշենքը և դրա տակ գտնվող հողամասը հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:

Որոշում կայացվեց նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 4 հասցեում գտնվող շենքի տարածքը, մանսարդային հարկն ու դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ևս հատկացնել Քննչական կոմիտեին:

Նշվում է, որ այս տարածքներն հանձնվում են Քննչական կոմիտեին` այդ տարածքներում բաժանմունքներ ստեղծելու համար:




Լրահոս