ԱՄՆ-ում Wyoming սուզանավի անձնակազմի անդամներից մեկը կասկածվում է մերկ սպա կանանց գաղտնի նկարահանելու մեջ, տեղեկացնում է Navy Times-ը՝ վկայակոչելոն անանուն աղբյուրը:
24-ամյա օրինախախտի անունը չի հրապարակվում: Առկա տվյալների համաձայն, ավելի քան մեկ տարվա ընթացքում, երկրորդ կարգի ավագը ոչ միայն նկարահանել է ցնցուղի տակ կամ հանդերձարանում գտնվող ծառայակից կանանց, այլև տարածել է այդ տեսագրությունները: Աղբյուրի փոխանցմամբ, թաքնված տեսախցիկները կարող էին ցնցուղ ընդունելիս նկարահանել բոլոր զինվորականներին, սակայն, ենթադրվում է, որ տարածվել են միայն կանանց պատկերող հոլովակները:
Ներկայումս կատարվում է միջադեպի հետաքննությունը: Ինչպես հիշեցնում է թերթը, Wyoming-ը դարձել է ամերիկյան սուզանավերից մեկը, որում 2011թ.-ից առաջին անգամ թույլատրել են ծառայել կանանց: