Հունիսի հինգին՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ադրբեջանական կողմը երեկ անընդմեջ գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը: Մովսես համայնքի գյուղապետ Լյուդվիգ Ապրեսյանը տեղեկացրեց, որ մինչեւ ժամը 22:00-ն թշնամին անդադար «ԴՇԿ» տեսակի զենքով գնդակոծել է գյուղը՝ ընդհուպ մինչեւ մարդկանց տները: Նույն վիճակում է եղել նաեւ Այգեպար գյուղը: Այստեղ գնդակոծությունը սկսել է հանդարտվել 23:00-ի սահմաններում: Ադրբեջանցիներն Այգեպարում թիրախավորել են գյուղապետարանի շենքը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարդիկ ստիպված տներից դուրս չեն գալիս, մինչեւ կրակոցներն ու գնդակոծությունը դադարեն: Հավելենք, որ երեկ՝ մինչ 23:30-ը, բարեբախտաբար, զոհեր չկային: Մանրամասները՝ վաղվա համարում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ