
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Չելսի»-ն կրկնել է իր ռեկորդը` առաջնության սկզբնամասում առանց պարտությունների անցկացրած խաղերի քանակով: Նա այդ խաղում հաղթել էր «Տոտենհեմ»-ին:
Այժմ լոնդոնյան ակումբը 36 միավոր է վաստակել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը` ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 հանդիպումում չունենալով ոչ մի պարտություն:
Մինչ այժմ «Չելսի»-ին միայն մեկ անգամ էր հաջողվել նման հաջողության հասնել: Դա տեղի է ունեցել 1925/26 թվականների մրցաշրջանում, երբ թիմը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում: