Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ընտրություններից հետո այլեւս չի գործում Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միությունը, մասնավորապես՝ աշխատակազմը: Պարոն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե աշխատակիցները հիմա արձակուրդում են: «Մարդիկ լարված աշխատեցին եւ մինչեւ օգոստոսի տասը արձակուրդ են մեկնել»,-ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ սեպտեմբերից իրենց մոտ կմեկնարկի նոր ծրագիր: «Նախագահի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքագիտական, գիտակիրառական լսումների շարք ենք նախատեսում կազմակերպել մինչեւ ընտրություններ»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հասարակությունը հենց այդ ընտրությունների հետ է կապում իր հույսերը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ