
Ամերիկյան սենատոր Ջոն Մակ’Քեյնը կարծում է, որ ԱՄՆ-ն կսկսի Եվրոպային գազ մատակարարել մինչև 2020-ը: Նրա խոսքով՝ դա կօգնի հավասարակշռել Ռուսաստանից վառելիքի ներկրումը. տեղեկացնում է Sputnik-ը:
«Ես կարծում եմ, որ դա կարելի է ավելի շուտ անել», – պատասխանել է սենատորը այն հարցին, թե հնարավոր է արդոք, որ ԱՄՆ-ն Եվրոպային գազի հիմնական մատակարարը դառնա 2020-ից ավելի շուտ:
Քաղաքական գործիչը գոհ է «Հարավային հոսք» գազատարի ծրագրի կասեցման առնչությամբ: «Ես ուրախ եմ, որ մեր բարեկամները Եվրոպայում դադարեցրել են գազատարի շինարարությունը», – հայտարարել է ՄկՔեյնը: