ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալեց ՃՈ Երեւանի հաշվառման եւ քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակավ խոստացավ պատժել համակարգի աշխատակիցներին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Գասպարյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արմեն Գալստյանը եւ ՃՈ Երեւանի հաշվառման եւ քննական բաժնի պետ Արմեն Դավթյանը նկատողություն են ստացել: Իսկ ՃՈ Երեւանի հաշվառման եւ քննական բաժնի վարորդական վկայականի հատկացման բաժնի պետ Վահագն Իսահակյանը ազատվել է աշխատանքից: Լուրը ճշտելու համար դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, որն ասաց. «Մենք հայտարարել էինք, որ մի շարք աշխատակիցներ տույժերի են ենթարկվել, իսկ մի քանիսն ազատվել են աշխատանքից»: Ահարոնյանը հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել:




Լրահոս