
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Նախագահական նստավայրի մոտ իրենց բողոքի ցույցն անցկացնող նաիրիտցիներից մի քանիսին թույլ տվեցին մտնել շենք: Նրանք, մոտ 15 րոպե է, այնտեղ են:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ գրել էր Armlur.am-ը, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, արդեն մի քանի ժամ է, ինչ նախագահի նստավայրի դիմաց են՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: Նրանց պայմանները փոխվել են. աշխատել այլևս չեն ուզում, միայն աշխատավարձի պարտքն են պահանջում: