Բրազիլացի մոդել Անդրեսսա Ուրակը գտնվում է վերակենդանացման բաժնում՝ հետույքի մեծացնելուն ուղղված անհաջող վիրահատությունից հետո, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ուրակը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2012թ.-ն հայտարարել էր, որ գիշերել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով այն ժամանակ ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր ռուս մոդել Իրինա Շեյքի հետ:
Ինքը՝ մարզիկը, հետագայում սոցցանցի իր էջում հերքել էր այդ տեղեկությունը:
Աղբյուրի տեղեկություններով, ներկա պահին Ուրակը ծանր վիճակում է և գտնվում է Պորտու-Ալեգրիի հիվանդանոցում: