ՍՈՒՐԲ ԳՐՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահի իրեն հասանելիք տեղից: Նման որոշում է կայացվել ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստում: ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահը, միեւնույն է, չի կարող ազդել որոշումների վրա, այլ լավագույն դեպքում հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նիստը ղեկավարելու հնարավորություն է ունենում: Ի դեպ, ՀԱԿ խմբակցության նիստում երեկ քննարկվել է ԱԺ պատգամավորների՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերում եւ խորհրդարանական վեհաժողովներում ընդգրկվելու հարցը: Սակայն դեռ վերջնական որոշում չկա՝ պատգամավորներից ով ուր է գնալու: Այսօր ՀԱԿ նիստը շարունակվելու է:
Ի դեպ, ՀԱԿ 7-հոգանոց խմբակցությունը երեկ ստացել է «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ը, Ավետարանը, պատգամավորի երդման տեքստը եւ պատգամավորի եռագույնով կրծքանշանը:




Լրահոս