
Հայ ազգը միշտ եղել է ուրիշի լծի տակ, սովոր է, որ իր գլխին միշտ մեկը պետք է լինի: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
«Լավ չի՞ ռուսների հետ. որ իրար հետ չլինեինք, մեզ ուտելու են: Եթե ռուսը չլիներ, Ղարաբաղը ոնց էինք պահելու, մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց: Առաջին հերթին այն լուծում է մեր երեխաների, մեր ժողովրդի ապահովության հարցը», – ընդգծեց նա:
Նշենք, որ ժամը 17:00 խորհրդարանում քվեարկության կդրվի ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը;