«ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ամբողջական կազմը դեռեւս շարունակում է մնալ անորոշ: Ավելին, ՀՀԿ-ն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ չի անցկացնելու, իսկ պատճառը Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած այցն է: «Երբ Ս. Սարգսյանը վերադառնա, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի ԳՄ նիստ անցկացնել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ կառավարության կազմի վերաբերյալ հարցերը կքննարկվեն հունիսի 10-ից հետո: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն իր ծրագիրն ԱԺ պետք է ներկայացնի 20 օրվա ընթացքում, ասել է թե մինչեւ հունիսի 20-ը:




Լրահոս