Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք:
Քանդման աշխատանքներ են իրականացվել 6 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 3 ահազանգ, որոնցից, ըստ համապատասխան ստուգումների արդյունքների, միայն մեկն է եղել ինքնակամ շինություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն