
Վրաստանի քաղավիացիան դեկտեմբերի 8-ից կրճատելու է «Աերոֆլոտ» և «Սիբիր» ավիաընկերությունների՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև կատարվող չվերթները: Այսուհետ շաբաթական 14 նման չվերթի փոխարեն՝ կկատարվի 10-ը. տեղեկացնում է Коммерсант-ը՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը:
Պարբերականի տեղեկություններով՝ անցած շաբաթ վրացական ավիաընկերությունը մեղադրել է «Աերոֆլոտին» Մոսկվա-Թբիլիսի չվերթերի տոմսերի գների արհեստական իջեցման մեջ, ինչը հանգեցրել է այդ ուղղություններով Georgian Airways-ի ուղևորների թվի 60-70%-ով կրճատմանը: