
Կառավարությունը 222 մլն դրամ կհատկացնի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճի և ընդունելությունների սրահի վերանորոգման համար: Այդ մասին այսօր նիստի ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ևս 4 մլն դրամ կհատկացվի տեխնիկական վերահսկողության աշխատանքների եւ վերանորոգման նախագծի կազմման համար: