
ՄիԳ-29 ուսումնամարտական կործանիչը, որում երկու օդաչու է եղել, վթարի է ենթարկվել Մոսկվայի մարզի Վոսկրսենսկի շրջանում: Ականատեսների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել դպրոցից 100 մետր և բնակելի շենքից՝ 20 մետր հեռավորության վրա:
Երկու օդչուներին էլ հաջողվել է փրկվել կատապուլտի միջոցով: Նրանց մոտ հայտնաբերվել են ողնաշարի վնասվածքներ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ օդաչուներից մեկը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, իսկ մյուսին պետք է տեղափոխեն Մոսկվա, քանի որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: