
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: Մադրիդյան ակումբը 21-ամյա հարձակվողի հետ ցանկանում է պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2021-ը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Խեսեն «Ռեալ»-ի կազմում մասնակցել է մեկ խաղի և դարձել գոլի հեղինակ: Նա վնասվածք ուներ, որի պատճառով էլ չի կարողացել շատ հանդիպումներ անցկացնել: