
Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվելու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը: Մինչ այդ խմբակցությունների ներկայացուցիչները հանդես եկան եզրափակիչ ելույթներով և ներկայացրին իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագածին, քանի որ դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշել են ևս կողմ քվեարկել նախագծին:
Կողմ են քվերակելու նաև ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, և միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին: