ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ԱԺ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ծանր-ծանր տոպրակներով գնացել են հայրենի խորհրդարան: ԱԺ աշխատակազմը հավաքված է եղել խորհրդարանի միջանցքում: Երբ ներկաներից մեկը հարցրել է, թե ում մոտ են գնում այսպես ճոխ ու «զինված», Նալբանդյանը պատասխանել է, թե «եկել ենք մեր ընկերոջը` Շարմազանովին շնորհավորելու. նա ընտրվեց Ազգային Ժողովի փոխնախագահ»: Այն դիտարկմանը, թե ինչու են Շարմազանովին առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում, Դարբինյանը պատասխանել է. «Ընկե՛ր, Շարմազանովն ա մեր զոնը նայում»:  Զրուցեցինք Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, վերջինս հաստատեց լուրը՝ ասելով. «Մենք իրավունք չունե՞նք գնանք Ազգային Ժողով: Գնացինք, շնորհավորեցինք, էկանք»:




Լրահոս