Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը: Տեղեկացանք, որ այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել: Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինս չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում: Տեղեկության իսկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել տիկին Համբարձումյանի հետ, սակայն վերջինս օրեր շարունակ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ Սուրեն Խաչատրյանի հեռախոսն անհասանելի էր:
ԼԻՍԿԱՆ ՀԱՆՔԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ