Հայազգի օլիգարխի կինը պլաստիկ վիրաբույժի զոհ է դարձել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության փոխնախագահի կինը խոստովանել է, որ անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո մոտ է ամուսնալուծությանը:

Հայազգի միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովի կինը և միաժամանակ J.L.Sark սեփական բրենդի սեփականատեր Յուլիա Սարկիսովան և նրա ընկերուհին՝ հեռուստահաղորդավար Նատալյա Բուտկևիչը տուժել են պլաստիկ վիրաբուժ Օլգա Մորոզի պատճառով:

Տուժածների խոսքով, հիվանդներին ծանր վիճակի հասցրած վիրաբույժը անգամ չի ընդունել իր սխալները և պնդում է, որ «այդպես է ընթանում ապաքինման գործընթացը»:

Նախկինում ֆոտոմոդել, իսկ ներկայումս՝ երեք երեխաների մայր հանդիսցող Սարկիսովան Մորոզովին դիմել է ծանոթների խորհրդով: Կնոջ խոսքով, ծննդաբերության ժամանակ նա շատ էր գիրացել, իսկ հետագայում պահպանվել էր ճարպակալումը ծնկների շրջանում: Դրանք վերացնելու նպատակով էլ Սարկիսովան դիմել է վիրաբույժին: Սակայն վերջինիս ներարկումներից հետո կինն ամբողջովին կապտել է: Բժիշկը համոզել է նրան, որ դա նորմալ է, այսպես է ընթանում ապաքինումը:

Երեք ամսվա ընթացքում Սարկիսովան այցելել է բժշկին և նրան ամեն ներարկման համար 100 հազարական ռուբլի վճարել, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել: Կինը պատմել է, որ ներարկումներից հետո իր ծնկների շրջանում ժելե է առաջացել: Կինը պատմել է նաև, որ նույն Մորոզի մոտ բուժվելուց հետո իր ընկերուհու՝ Նատալյա Բուտկևիչի ոտքից 600 գրամ թարախ են հեռացրել:

b6db807296d12a4f7528e765b5cf66b5__560x

3415bf9f03a9def6f04736fd0b255f18__560x

849b3c5da3a0dd761dd958665b42c65e__560x

9c7034e79b11e27808350098063ba91d__560x46260d962ca0c8f3e6698649e981885e__560x




Լրահոս