
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հաստատելով լուրը՝ այս պահին այլ մանրամասներ, այդ թվում՝ տեղեկատվություն զինծառայողի առողջական վիճակի մասին, հայտնել չի կարող:
Հիշեցնենք, որ ավելի վաղ aravot.am-ը գրել էր, որ երեկ Նոյեմբերյանի սահմանագոտում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: