ՉԳԻՏԵՆ՝ ՏԵ՞Ր ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ի՝ նոր կոալիցիային մաս չկազմելուց հետո հարց է առաջացել: Արդյոք շարունակում է ուժի մեջ մնալ դեռ 2011թ. փետրվարին կոալիցիոն հայտարարությունը, ըստ որի՝ ԲՀԿ-ն 2013թ. նախագահի ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաճյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ «Արդյոք ուժի մեջ է Ձեր կուսակցության ստորագրությունը», հստակ պատասխան չտվեց: «Ուժի մեջ է այս կամ այն հարցը, թե ոչ՝ մենք անպայման կհայտարարենք»,-նշեց նա:




Լրահոս