
Բուհերի կարգավիճակի փոփոխություն տեղի կունենա, և պետական ոչ առևտրային կազմակերպությունից նրանք կվերածվեն հիմնադրամների:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այդ փոփոխություններն արվում են բուհերին ինքնավարություն տալու նպատակով: Նա նշեց, որ բուհերի կարգավիճակը փոխելով՝ երիտասարդ դասախոսները կազատվեն պետական և մասնավոր հատվածում աշխատող երիտասարդ դասախոսներից սոցիալական պարտադիր վճարի կրկնակի գանձման խնդրից:
«Հիմնադրամների պարագայում երիտասարդ դասախոսները, ովքեր աշխատում են մասնագիտացված մասնավոր կազմակերպությունում, հնարավորություն կունենան չմասնակցել կուտակային համակարգին»,- ընդգծեց Աշոտյանը: