Դուք լրագրողներով հերիք է ինձ շանտաժ անեք: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե ինքը երեկ «արա»-ով է դիմել ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանին և զայրացել նրա վրա:
«Իմ լեքսիկոնում «արա» բառը չկա: Ես մեկ անգամ եմ «արա»-ով դիմել, այն էլ՝ Գյումրիում: Ես դա ուղղել եմ, շտկել եմ և ներողություն եմ խնդրել: Կորյունն իմ ընկերն է:
Դուք կարո՞ղ եք բերել ձայնագրությունը», – հարցրեց նա լրագրողներից մեկին:
Ի պատասխան՝ նա նշեց, որ կարող է ձայնագրություն ներկայացնել: Վարչապետն էլ հայտարարեց, որ այդ դեպքում պատրաստ է ներողություն խնդրել՝ «արա»-ով դիմելու համար: