ՔԱՇՔՇՈՒԿ ՓՈՂՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի  հավաստի  տեղեկությունների՝ նախօրեին  Հրաչյա  Քոչարի փողոցում  գտնվող շուկայի  մոտ երկու անձնավորություն իրար են քաշքշել: Ականատեսները պատմել են, որ նրանցից մեկը եղել է Իրանի քաղաքացի, իսկ մյուսը հայ: Վերջինս նաեւ ՌԴ քաղաքացիություն է ունեցել: Նա փողոցում հայտարարել է, որ ինքը տրանսֆեստիտ է:
Աղմուկն  այնքան  բարձր  է եղել,  որ բնակիչները դուրս է եկել բնակարաններից եւ փորձել հասկանալ տեղի ունեցածը: Շուկայի տարածքում ամեն ինչ խառնվել է իրար: Ականատեսների վկայությամբ՝ այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչն է եղել քաշքշուկի պատճառը: Միայն նշված տղամարդու խոսքերն են լսել, թե ինքը տրանսֆեստիտ է: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից: Այնտեղից հաստատեցին,  որ իսկապես նշված օրը նման միջադեպ է տեղի ունեցել Հրաչյա Քոչարի փողոցում, սակայն մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, թե միջադեպի առթիվ կատարվում է հետաքննություն:




Լրահոս