Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ծրագիրը, որն ընդունվել է սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթաժողովին, կհաստատվի մինչև 2015-ի փետրվարը: Այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի պաշտանության նախարար Մինդիա Ջանելիձեն՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպման ավարտին:
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հարցերը:
Թբիլիսի ժամանած Ապատուրայը հանդիպումներ է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, կառավարության անդամների, խորրդարանի և ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր լրագրողներին, որ շուտով Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի պատվիրակությունը: