ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանում նախօրեին՝ լուսադեմին, հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել քաղաքի գիշերային ակումբներից մեկում: Ժամը 06:00-ի սահմաններում Տերյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ճիշտ է, որեւէ մեկը մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն Ավան թաղամասից բերման է ենթարկվել 26-ամյա մի բնակիչ: Ըստ շրջանառվող լուրերի՝ կռվի մասնակիցներից երկուսը եղել են ակումբի հաճախորդները:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ վեճի մասնակիցներն այդ ակումբի հաճախորդներն են եղել, որոնք «կերուխումից» հետո դուրս են եկել փողոց՝ «հարցեր» պարզելու: Սկզբում փորձել են խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն լեզվակռվի կեսից նրանցից մեկը հանել է ատրճանակն ու օդ կրակել: Մեր տեղեկություններով՝ զենքը դեռեւս չի հայտնաբերվել:
Բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ կրակոցները մի քանի անգամ են հնչել, իսկ մինչ այդ հավաքվածները երկար ժամանակ բարձր գոռգոռոցներով վիճաբանել են միմյանց հետ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ հանգամանքները դեռեւս պարզվում են, կատարվում է հետաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս