Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մրցաշարի վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկից (Ռուսաստան):
Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանն ունեն 5-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը` 4,5-ական միավոր:
Լավագույն արդյունք ցույց են տվել Չաբա Բալոգը (Հունգարիա) եւ Լի Չաոն (Չինաստան), ովքեր վաստակել են 3.5-ական միավոր: