Մեքսիկայում 300 դասախոսների խումբը գրավել է Հերրերո նահանգի կառավարական պալատը և ստիպել է աշխատակիցներին լքել այն: Այդ ակցիան ցուցարարներն իրականացրել են՝ ի նշան բողոքի սեպտեմբերին 43 ուսանողների առևանգման դեմ:
Դասախոսների արհմիության անդամները կոտրել են պալատի դռները: Նրանք այնտեղից դուրս են բերել նախկին նահանգապետների մի քանի կիսանդրիներ և դիմանկարներ, այնուհետև՝ այրել դրանք փողոցում: Ողջ ընթացքում ցուցարարները վանկարկել են.«Նրանց կենդանի են տարել, և մենք ուզում ենք նրանց կենդանի տեսնել»: