Հայաստանի փաստաբանների պալատի անդամները հունիսի 11-ին մեկօրյա նախազգուշական գործադուլ են անելու: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը, որի ներկայացմամբ՝ պատճառն արդարադատության համակարգի խայտառակ խախտումներն են: «Ե՛ւ նախաքննության ընթացքում, ե՛ւ դատաքննության փուլում դատախազությունը, առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները խայտառակ ապօրինություններ են անում, ու քանի որ Վճռաբեկ դատարանն իր տեղում չէ, խախտումները շարունակվում են: Եթե Վճռաբեկ դատարանը լինի իր դերում, իրավիճակը կշտկվի»,-նշել է Լ. Սահակյանը` հավելելով, որ իրենց բողոքն առաջին հերթին ուղղված է Վճռաբեկ դատարանին:
ԸՆԴԴԵՄ ՎՃՌԱԲԵԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ