Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը: Ինչպես արդեն հայտնել էինք, բոլոր խմբակցությունները, բացի «Ժառանագություն» խմբակցությունից, հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին:
Ի վերջո, քվեարկությունից հետո ստացվեց հետևյալ պատկերը՝ 103 կողմ, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես կդառնա ԵՏՄ անդամ երկիր:
Քվեարկության դրվեց նաև 2015թ. պետական բյուջեի նախագիծը, ստացվեց հետևյալ պատկերը՝ կողմ՝ 71, դեմ՝ 46, ձեռնպահ՝ 0, և որոշումն ընդունվեց: