
«Ես չեմ սիրում, երբ ժուռնալիստները փորփրում են մարդու անձնականը: Ես չեմ խոսում էդ թեմայի շուրջ»:
Դե իհարկե, Գրիգորիչը չի ուզի, որ փորփրեն, որովհետեւ լրագրողները բացահայտել են, որ նա ՊՆ համարներով մեքենայով է շրջում: Սովորաբար փորփրելուց չեն խուսափում նրանք, ովքեր դիմակով չեն, ու լրագրողների մասնագիտական հետաքրքրությունը սենսացիա հայտնաբերելու հնարավորություն չունի: Մինչդեռ ո՞վ է Արթուր Գրիգորյանը, որ ՊՆ համարներով շրջի: Օրենքով միայն ՊՆ աշխատակիցները կարող են սեւ համարներ ունենալ: Իսկ թե երգչին որ արժանիքի համար են նման պատիվ արել, անհայտ է: Հավանաբար պատճառը Գրիգորիչի ղարաբաղյան ծագումն է: Վստահ ենք, որ մեր այս հիշեցումն էլ Գրիգորյանը «չի սիրի», բայց ի՞նչ անեն լրագրողները, եթե փաստերն ավելի խոսուն են: