
«ՀՌԱԿ-ը հնարավոր է՝ սատարի նախագահի թեկնածուներից մեկին»:
Հայկական ընտրություններն ամենազավեշտալի իրադարձություններով են աչքի ընկել, բայց դեռ չի եղել մի դեպք, երբ որեւէ կուսակցություն նախագահի երկու եւ ավելի թեկնածուի սատարի: Իհարկե, ռամկավարներն այնքան թեւերի են բաժանված, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է իր նախընտրանքներն արտահայտել: Ամեն դեպքում, Հ. Ավետիքյանն ու իր ՀՌԱԿ-ը ճիշտ կանեն՝ որոշակիացնեն իրենց վերաբերմունքը: Միեւնույն է, տվյալ թեկնածուն, որ, բնականաբար, իշխանությունը պետք է ներկայացնի, այս քաղուժի աջակցությունից առանձնապես չի շահելու: Ուստի ռամկավարները գոնե իրենք իրենց արածից գոհ մնալու համար թերեւս պետք է թեկնածուներից միայն մեկին սատարեն: