Շաքարավազի արտադրանքը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում արտադրվել է 45 միլիոն 578 հազար տոննա շաքարավազ:

Այս ցուցանիշը, նախորդ տար նույն ժամանակահատվածի համեմատ բավական նվազել է: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում արտադրվել է 62 միլիոն 57 հազար տոննա շաքարավազ: Չնայած պաշտոնական վիճակագրությունից պարզ չի դառնում, թե 26,6 տոկոսի նվազումն ինչով է պայմանավորված, բայց կարելի է ենթադրել, որ շաքարավազի պահանջարկը դժվար թե այդքան կտրուկ նվազած լինի: Առավել հավանական է, որ պահանջարկի մնացած մասը լրացվել է ապրանքն ուղղակի ներկրելու միջոցով:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում շաքարավազ արտադրում է ԱԺ ՀՀԿ խմակցության անդամ Սավել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը` ներկրված հումքի հաշվին: Պատրաստի շաքարավազի ներկրման առյուծի բաժինը եւս Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին է տրված:




Լրահոս