Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը նկարահանվել է երկու վավերագրական ֆիլմերում, որոնց սկավառակի մեկական օրինակ կտրամադրվի Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին: Ի դեպ, սկավառակը վաճառքի համար նախատեսված չէ: «Pictures of home» վավերագրական ֆիլմի հիմք են հանդիսացել 2009թ. հոկտեմբերին «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում ռոք-աստղերի` Հայաստան կատարած այցելության նկարահանումները, որտեղ Իէն Գիլանը հարցազրույց էր տվել: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծո, մշակույթի մասին եւ ներկայանում որպես մի մարդ, որը չափազանց խորը եւ փիլիսոփայական հայացքներ ունի: Իսկ մյուս ֆիլմը՝ նկարահանված 2011թ.՝ «Deep Purple՝ Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը», արդեն արժանացել է չորս միջազգային մրցանակների ու նաեւ հաղթող ճանաչվել բրազիլական Ֆլարիանոպոլիսի կինոփառատոնում` «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:
ԳԻԼԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ