ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օրեր առաջ իմացա, որ Երեւանում նոր արագաչափ սարքեր ու տեսախցիկներ են տեղադրվել: Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարներում տպագրվել էր արդեն առկա տեսախցիկների ու արագաչափերի ցանկը` ըստ փողոցների եւ խաչմերուկների, ապա խնդրում եմ ասել, թե նոր սարքերը որտեղ են տեղադրված:

Արայիկ Դավթյան, 44 տարեկան, վարորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են:
2012 թվականի հունիսի 2-ից գործարկվել են նաեւ Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետեւյալ փողոցների խաչմերուկներում.
Աբովյան-Մոսկովյան,
Գրիգոր Լուսավորչի-Բեյրութի,
Գրիգոր Լուսավորչի-Իտալիայի,
Տիգրան Մեծի-Քրիստափորի,
Կոմիտասի-Տիգրանյան,
Կիեւյան-Օրբելու,
Ազատության-Թբիլիսյան,
Սեբաստիայի-Րաֆֆու,
Բագրատունյաց-Արտաշեսյան,
Պարույր Սեւակի-Ռուբինյանց:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել   ճանապարհային երթեւեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնական է ու ողջունելի, երբ մեր ավտովարորդները ձգտում են երեւանյան արագաչափերի ու տեսախցիկների ամբողջ աշխարհագրությանը ծանոթանալ: Մյուս կողմից, սակայն, դրանք արդեն այնքան շատ են, որ մեքենայում դրանց ցանկն է պետք պահել, այլապես ցուցակն ամբողջությամբ մտապահելն անհնար է: Իսկ ամենաճիշտ եւ ամենահեշտ ճանապարհը, իհարկե, մեքենան ըստ կանոնների վարելն է: 




Լրահոս