ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր ունեմ, շատ եմ ցանկանում գնալ ու մասնակցել, բայց չգիտեմ, թե միջազգային գիտաժողովներին մասնակցելու ֆինանսական աջակցության համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե:

Ալեքսանդր Պետրոսյան, 38 տարեկան, կենսաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Միջազգային գիտաժողովներին մասնակցելիս ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է կոմիտեի աշխատակազմ ներկայացնել՝
ա. գիտաժողովին մասնակցելու հրավերը, որում պետք է նշվի, որ մասնակիցն ունենալու է բանավոր զեկուցում (բացառությամբ մինչեւ 35 տարեկան գիտնականների),
բ. տրանսպորտային միջոցի տոմսի ամրագրման մասին տեղեկանքը, որում պետք է նշված լինի տոմսի լրիվ արժեքը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում ակտիվացել են երիտասարդ գիտնականների` նշված ձեւաչափում միջազգային շփումները, ինչը ողջունելի իրողություն է: Ի վերջո, փորձի փոխանակումը եւ այդ կարգի միջոցառումները կարող են օգտակար լինել ոչ միայն մեր երկիրը ներկայացնելուն ու ավելի ճանաչելի դարձնելուն, այլեւ հենց իրենց՝ երիտասարդ գիտնականների հետագա առաջխաղացմանը:




Լրահոս