Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արևելյան շրջաններում 5-ին կբարձրանա 2-3, 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ին` նույնքան կբարձրանա:
Երևանում`
Դեկտեմբերի 5-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: