
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղերձով դիմել է Դաշնության խորհրդին, հաղորդում է ТАСС լրատվականը:
Պուտինի ելույթը տևել է 70 րոպե: Նշվում է, որ նրա ելույթը 39 անգամ ընդհատվել է ծափահարություններով: Ամենաբուռն ծափահարությունները հնչել են Ղրիմի վերամիավորմանը և Ռուսաստանի պետական ինքնիշխանության ապահովմանը վերաբերող հատվածներում:
Ամենահաճախը ծափահարությունները հնչել են, երբ Պուտինը խոսել է տնտեսության ու բիզնեսի զարգացման մասին: