Երեվան-Բաթումի՝ 3 ժամ ավելի շուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունը  հունիսի 15-ից կբացի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը Երևան- Բաթում-Երևան չվերթով, որը կսպասարկի գործող “Արմենիա” ֆիրմային գնացքը: Ի դեպ, գները չեն փոփոխվել, 10%-ով նվազել են ՍՎ-վագոնի (քնատեղերով վագոններ) գները, և մեկ ուղևորի համար դրանց գինը կկազմի 24 000 դրամ: 10 000 դրամ արժե պլացկարդը, 14 000 դրամ՝ սովորական կուպեն, 16 000 բարձրակարգ կուպեն: Նաև կա բարձրակարգ վագոն, որի մեկ չվերթը արժե 371 000 դրամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը: Ի դեպ, մինչեւ Բաթում ուղեւորությունը կրճատվել է 3 ժամով` դառնալով 16 ժամ: Գնացքը Երևանից մեկնում է ամեն օր ժամը 15:15-ին: Հունիս 12-ից կսկսվի տոմսերի ինտերենետային վաճառքը՝ վճարումները կկատարվեն օնլայն ռեժիմով:




Լրահոս