Ռուսական «Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն անդրադարձել է իր՝ հնարավոր հրավերին Հայաստանի հավաքական:
«Զանգել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Ես խնդրեցի հնարավորություն տալ հանգիստ խաղալ մինչև ձմեռային դադարը: Առայժմ չեմ ցանկանում ծանրաբեռնել գլուխս:
Ռոման Բերեզովսկուն գիտեմ դեռ «Խիմկի»-ից: Կհրավիրեն՝ ուրախ կլինեմ: Ես հավակնոտ մարդ եմ, միշտ ցանկություն կա աճել ավելի բարձր ու բարձր: Դա կլինի նոր մարտահրավեր, նոր պատմություն: Ես շատ ընկերներ ու ազգականներ ունեմ Հայաստանից»,- նշել է Յուրչենկոն: